Ստամբուլի դատախազությունը Բաքըրքյոյի քաղաքապետարանում կոռուպցիոն գործի քննության շրջանակում 68 անձի կալանավորման որոշում է կայացրել։ Ինչպես հայտնում է «Cumhuriyet» պարբերականը, երեքշաբթի առավոտյան իրականացված խուզարկությունների և հատուկ գործողությունների արդյունքում արդեն բերման է ենթարկվել 37 մարդ, այդ թվում՝ քաղաքապետի 5 տեղակալ և տեղական ավագանու 2 անդամ։
Ըստ լրատվամիջոցի տվյալների՝ նախաքննությունը պետբյուջեին հասցված զգալի վնաս է արձանագրել 2024-2026 թվականներին քաղաքապետարանի անցկացրած 42 մրցույթների ուսումնասիրության արդյունքում։ Գործը քննվում է Թուրքիայի քրեական օրենսգրքի՝ «մրցույթների ընթացքում չարաշահումներ կատարելու», ինչպես նաև «շորթման և կաշառակերության» հոդվածներով։
Ընթացիկ տարում Թուրքիայի իրավապահ մարմինները մի շարք հակակոռուպցիոն լայնածավալ գործողությունների են իրականացրել, որոնց հետևանքով կալանավորվել են մի շարք քաղաքների քաղաքապետեր, համայնքային պաշտոնյաներ և գործարարներ։





























