News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը


Մենք միշտ էլ պատրաստ ենք եղել ընտրությունների, առավել եւս հիմա պատրաստ ենք. թեկուզ հենց վաղը լինեն, խնդիր չունենք: Այս մասին, այսօր՝ մայիսի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Ծառուկյան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:

«Ժողովուրդը զգացել է, որ իր ձայնը կարեւոր է, միասնականությունը հաղթում է: Ում կվստահի ժողովուրդը, նրան էլ թող ձայն տա»,-ասաց նա:

Լրագրողները բոլոր կողմերից սկսեցին հարցեր տալ, ինչը բարկացրեց Ծառուկյանին եւ նա սաստեց. «Թողեք խոսքս ավարտեմ, հետո հարցրեք»:

«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը եւս կողքից նշեց. «Թող խոսքն ավարտի նոր»,- ինչին Ծառուկյանն արձագանքեց. «Նառա, դու սուս»:

Հարցին, թե ժամանակավոր կառավարության հետ համագործակցություն լինելո՞ւ է, Ծառուկյանը պատասխանեց. «Ես չեմ պատկերացնում, հանդիպել ենք Նիկոլ Փաշինյանի հետ և քննարկել ենք, թե այս իրավիճակից դուրս գալու համար ինչ է պետք անել, քննարկել ենք կարճ: Ինձ թվում է` հետագայում նորից կքննարկենք»,- նշեց հա ՝ հավելելով, թե իրենց «սազական» չէ պաշտոնների հարց քննարկելը:

ԲՀԿ առաջնորդը նաեւ նշեց, որ որեւէ պաշտոնի հարց չի քննարկվել Փաշինյանի հետ. «Մենք պատրաստ ենք մեր ձայները անշահախնդիր տալու, որովհետև այսօր այս իրավիճակը առաջացել է հիմնականում ժողովրդին չլսելով: Ես հարգում եմ իմ ժողովրդին և ժողովրդի որոշումը ինձ համար ընդունելի է»:

Ծառուկյանին հարցրին նաեւ իր հասցեին Փաշինյանի կողմից ժամանակին արված քննադատությունների մասին, որ չի վճարում հարկերը, ինչին նա պատասխանեց. «Ծառուկյանը մաքուր ա, ով ուզում ա, թող գա, ստուգի, ումը պետք է ստուգեն, չեն ստուգում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ