News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հաստատել է, որ վստահելի տեղեկության չի տիրապետում 2009 թվականից հետո միջուկային զենքի մշակմանն ուղղված Իրանի գործունեության մասին։ ԱԷՄԳ տնօրենների խորհուրդը եկել է այն եզրահանգման, որ այդ հարցը փակված է 2015 թվականին ներկայացված զեկույցի հիման վրա։ Այս մասին նշված է ԱԷՄԳ հայտարարությունում, փոխանցում է DW–ն։

Այս փաստաթուղթը բաց է թողնվել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարության հաջորդ օրը։ Նեթանյահուն հայտարարել է, որ երկիրը ապացույցներ ունի, որ Իրանը միջուկային զենքի մշակման գաղտնի ծրագիր ունի, որը կարող է վերականգնվել ամեն պահի։

ԱՄՆ–ն Իսրայելի հայտարարությունը գնահատել է որպես վստահության արժանի։ Ըստ Իսրայելի բարձրաստիճան ներկայացուցչի՝ ԱՄՆ–ն համաձայնել է, որ Իսրայելը այս մեղադրանքը առաջ է քաշել մայիսի 12–ի նախօրեին, երբ կորոշվի Իրանի միջուկային գործարքից ԱՄՆ դուրս գալու հարցը։

ԱԷՄԳ–ն ուղղակիորեն չի մեկնաբանել Նեթանյահուի մեղադրանքները՝ մատնանշելով, որ չի հրապարակայնորեն չի քննարկում նմանատիպ տեղեկության հետ կապված հարցերը, բայց հավելել է, որ ԱԷՄԳ–ն կգնահատի անվտանգությանը վերաբերող եղած տեղեկությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ