News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 15-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը ընդունել է Երեւանում գտնվող Եվրոպական հանձնաժողովի պատվիրակությանը, որի կազմում էին Եվրոպական հարեւանության քաղաքականության համակարգման տնօրինության ղեկավար Ռուտգար Վիսելսը, Եվրոպական Վարչական հարցերի, աուդիտի եւ կեղծարարության դեմ պայքարի գծով հանձնակատարի աշխատակազմի ղեկավար Հենրիկ Հոլոլեին եւ արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի եւ Հարավային Կովկասի բաժնի ղեկավար Ջոն Կյաերը:

Պատվիրակությանն ուղեկցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար` դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը: Հանդիպման ընթացքում ԵՀ պատվիրակությունը ներկայացրել է Արեւելյան գործընկերության շրջանակներում նախատեսվող առաջիկա ծրագրերը: Փոխնախարար Ղազինյանը վերահաստատել է ՀՀ պատրաստակամությունը՝ խորացնել հարաբերությունները ԵՄ հետ՝ հույս հայտնելով, որ Արեւելյան գործընկերությունը նոր լիցք կհաղորդի ինչպես ՀՀ-ԵՄ այնպես էլ տարածաշրջանի երկրների միջեւ բազմակողմ համագործակցությանը: ԱԳ փոխնախարարը հատկապես կարեւորել է ՀՀ քաղաքացիների համար ԵՄ երկրներ մուտքի արտոնագրեր ստանալու գործընթացի դյուրացման խնդիրը՝ նշելով, որ այդ նպատակով ՀՀ իշխանությունները պատրաստ են անհրաժեշտ իրավապայմանագրային հարաբերություններ հաստատել Եվրամիության հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ