News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Մշակույթի մի շարք գործիչներ այս պահին բողոքի ակցիա են իրականացնում Մշակույթի նախարարության շենքի դիմաց:

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ նրանք պահանջում էին, որ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը նույնպես միանա իրենց: Քիչ առաջ գործիչներին հանդիպեց Արմեն Ամիրյանը: Նա հայտարարեց, որ ինքը պետք է կատարի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները: Ակցիայի մասնակիցները, սակայն, նախարարության մոտից չեն հեռանում, նրանք ասում են՝ կմնան այնքան, մինչեւ Ամիրյանն իջնի ու իրենց հետ գնա Հանրապետության հրապարակ՝ հանրահավաքի: Նշենք, որ ակցիայի մասնակիցների մեջ է երգիչ Արամոն, դերասանուհի Ելենա Բորիսենկո եւ այլ դերասաններ:

Նշենք, որ Ազգային ժողովը մայիսի 1-ին 45 կողմ եւ 56 դեմ ձայներով մերժեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը ՀՀ վարչապետի պաշտոնում: Նրան դեմ դեմ է քվեարկել ՀՀԿ խմբակցությունը:

Դրանից հետո կայացած հանրահավաքում Փաշինյանը կոչ է արել վերադառնալ քաղաքացիական անհնազանդության խաղաղ, ոչ բռնի ակցիաներին: «Վաղը ամբողջ հանրապետությունում հայտարարվում է տոտալ գործադուլ եւ դասադուլ, առանց բացառության բոլոր ընկերություններում: 8:15-ից շրջափակվում են բոլոր փողոցները, մետրոն, մայրուղիները, օդանավակայանը, ամեն ինչ»,- ասել է Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ