News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Բեռլինը ուշադիր հետեւում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին եւ կոչ է անում պատասխանատու անձանց, անվտանգության ուժերին եւ ցուցարարներին հանգստություն պահպանել: Այս մասին հայտարարել է Բեռլինում Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը, հաղորդում է DW-ն:

Նա նշել է, որ Գերմանիան թեթեւությամբ է ընդունել լուրերն այն մասին, որ մայիսի 1-ին, երբ խորհրդարանում չհաջողվեց ընտրել նոր վարչապետ,  Հայաստանում շարունակվեցին խաղաղ ցույցերը:

Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչը կոնֆլիկտի բոլոր կողմերին երկխոսության կոչ է արել, որպեսզի սահմանադրական ճանապարհով նոր կառավարություն ընտրեն, որը կներկայացնի բոլոր հայերի շահերը: Նրա խոսքով՝ միեւնույն ժամանակ կարեւոր է, որ ինչպես իշխող կուսակցությունը, այնպես էլ ընդդիմությունը ձգտեն հաղթահարեն ստեղծված իրավիճակը՝ Սահմանադրության համաձայն:

Գերմանիան հուսով է, որ Հայաստանի հետագա զարգացումը կարդարացնի  քաղաքացիների սպասելիքները՝ պայմանավորված խորհրդարանական կառավարման ձեւի անցումով: Բեռլինը կաջակցի Հայաստանին ժողովրդավարական հասարակության ձեւավորման եւ բարեփոխումների իրականացման ճանապարհին, հայտարարել է Գերմանիայի ԱԳՆ-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ