News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 02
USD
504.96
EUR
552.07
RUB
6.4
ME-USD
0
Տեսնել լրահոսը


Կոլումբիայի Ազգային ոստիկանությանը պատկանող Beechcraft C-99 օդանավը կործանվել է Իբագե քաղաքի օդանավակայանի շրջանում: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Twitter-ում հրապարակված գերատեսչության պաշտոնական հայտարարության մեջ:

«Օդանավում են եղել մայոր Անդրես Վալբուենա Կադենան (օդաչու), լեյտենանտ Կառլոս Անդրես Կայսեդոն, լեյտենանտ Խուան Սոսա Տրիանան եւ ինտենդանտ Ջոն Պարա Սոլանոն, որոնք, ցավոք, զոհվել են,- նշված է հայտարարության մեջ: - Ազգային ոստիկանությունը ավիաաղետի զոհերի ընտանիքների անդամներին իր համերաշխությունն է հայտնում»:

Հայտնի է, որ օդանավը կատարում էր մարզական թռիչք: Ողբերգության պատճառները չեն հրապարակվել:


 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ