News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ես իմ կարծիքը կհայտնեմ մայիսի 8-ին: Այս մասին այսօր՝ մայիսի 4-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը՝ անդրադառնալով հարցին, թե մայիսի 8-ին, ԱԺ-ում վարչապետի ընտրությունների ժամանակ արդյոք կողմ է քվեարկելու Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը:

Հարցին, թե արդեն ունի՞ որոշում, թե ինչպես է քվեարկելու, Բաբլոյանն դրական պատասխան տվեց, սակայն նշեց, որ այդ մասին կասի միայն ամսի 8-ին:

Նշենք, որ մայիսի 1-ին ԱԺ-ում չհաջողվեց վարչապետ ընտրել, քանի որ ՀՀԿ խմբակցությունը դեմ քվեարկեց Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը: Դրանից հետո ՀՀԿ խմբակցությունը նոր որոշում է կայացրել, որ մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրության երկրորդ փուլում իրենք թեկնածու չեն առաջադրի եւ կաջակցեն, որ պատգամավորների 1/3-ի կողմից ներկայացված թեկնածուն ընտրվի: Այս պահի դրությամբ վարչապետի թեկնածու է առաջադրվել Նիկոլ Փաշինյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ