News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու «Ելք» խմբակցությունը մայիսի 8–ից հետո, երբ կավարտվի վարչապետի ընտրությունը, կքննարկի նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի պահանջի հարցը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Երեւանի ավագանու Կրթության, մշակույթի, սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ «Ելք« դաշինքը ավագանու ապրիլի 27–ի նիստը բոյկոտեց։ Խմբակցության  ղեկավար Դավիթ Ղաժակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ խմբակցությունը պահանջում է Տարոն Մարգարյանի հրաժարականը։ Թե երբ եւ ինչպես են պատկերացնում հրաժարականի գործընթացը, NEWS.am–ի հետ զրույցում  մեկնաբանել է Արայիկ Հարությունյանը։

Պարոն Հարությունյան, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականի  գործընթացը  ե՞րբ եք սկսելու եւ ինչպե՞ս  եք դա պատկերացնում։

Այն նախաձեռնությունը, որը եղել է, եղել է «Ելք» խմբակցության բոլոր անդամների՝  «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների անդամների նախաձեռնությամբ։ ՔՊ–ն նախաձեռնության մասին տեղեկացված է եղել, բայց չենք քննարկել։ Մայիսի 8–ից հետո մեր գործընկերների հետ կունենանք քննարկում եւ Ձեր հարցին այդ ժամանակ կարող եմ պատասխանել։

Հնարավո՞ր է, որ շարժման մասնակիցները  շրջափակեն  քաղաքապետարանի շենքը՝ պարտադրելով Տարոն Մարգարյանին  հրաժարական տալ, թե՞ կփորձեք քաղաքական  համաձայնությամբ դրան հասնել։

Տարբեր սցենարներ հնարավոր են, եւ վերջին շաբաթների իրադարձությունները ցույց տվեցին, որ հանրությունն  այլեւս որոշող է դարձել մեր քաղաքական կյանքում,  ինչ սցենար էլ որ լինի, պետք է հաշվի առնենք, որ գործ ունենք Տեղական ինքնակառավարման  մարմինների հետ։ 

Բայց հեղափոխություն է տեղի ունեցել, ինչո՞ւ է այլ իրավիճակ քաղաքապետի դեպքում...

Հեղափոխության պարագայում ամեն ինչ հնարավոր է, բայց, այնուամենայնիվ,  հաշվի առնենք, որ դա Տեղական ինքնակառավարման մարմին է:

Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելու դեպքում՝ առաջիկա ամիսներին  Տարոն Մարգարյանի հետ ձեր համատեղ աշխատանքը ինչպե՞ս եք պատկերացնում։

Դա կքննարկենք, այդ հարցը դեռ չի քննարկվել։ Կարծում եմ՝ այս պահին ունենք  շատ ավելի կարեւոր խնդիր կապված կառավարության ձեւավորման հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բոլորիս համար հանելուկ էր, որ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց. Ծառուկյան
Փաշինյանն էն մարդն ա, որ ոչ ոք իրա վրա չի կասկածում, իրա դուխի, իրա մտքի....
Ձեզ կողմ քվեարկած անձանց չդիտարկեք ձերը. Վահրամ Բաղդասարյանը՝ Փաշինյանին
Այդ տասը անձինք եւս կիսում են մեր դիրքորոշումը, պարզապես կողմ են քվեարկելու...
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը. ՀՅԴ-ն եւ «Ծառուկյանը» կողմ են քվեարկելու
Հաղթանակը պահելը պակաս կարեւոր չէ, քան հաղթանակի հասնելը...
Այսօրվանից Հայաստանում սկսելու են անշրջելի փոփոխություններ. Էդմոն Մարուքյան
Ակնհայտ էր, որ տասնամյակներով ձեւավորված համակարգը փտել էր...
Այո՛, աշխարհը զարմացավ. Բաբլոյանը համաձայնվեց Լենա Նազարյանի հետ
Կարելի էր եւ հատուկ նշել՝ զարմացավ իշխանության պահվածքով, իրավապահ մարմինների կեցվածքով...
Այս հեղափոխությունը կարող է լինել նաեւ ձերը. Արամ Սարգսյանը՝ ՀՀԿ-ին
Դրա համար պետք է ուղղակի պատասխանել մի քանի հարցի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ