News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Ռուսաստանի տարբեր քաղաքներում «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 200 մարդ է կալանավորվել, հայտնում է «ՕՎԴ-Ինֆոն»։

Առավել շատ կալանավորվածները Յակուտսկում են՝ 74 մարդ։ 39 մարդ էլ կալանավորվել է Չելյաբինսկում, 43-ը՝ Կրասնոյարսկում, 26-ը՝ Նովոկուզնեցկում, 10-ը՝ Բարնաուլում։

Կեմերովոյում կալանավորվել են երկուսը, Մոսկվայում՝ 3 հոգի, Պենզայում՝ 7-ը, մեկական մարդ է կալանավորվել Սամարայում եւ Տոմսկում։ Կուրգանում ցույցի մասնակիցները կալանավորվել էին մինչեւ ցույցը։ Ընդհանուր առմամբ՝ կալանավորվել է 207 մարդ։

Մոսկվայում կալանավորվածների թվում է Նավալնիի շտաբի աշխատակից Նիկոլայ Լյասկինը։

«Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերը տեղի են ունենում մայիսի 5-ին ամբողջ երկրով։ Մոսկվայում ու Սանկտ Պետերբուրգում դրանք համաձայնեցված չեն, հայտնում է «Դոժդը»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ