News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաների ժամանակ կալանավորված անձանց թիվը գերազանցել է 350-ը, հայտնում է «ՕՎԴ-Ինֆո»-ն։

Ավելի շատ թվով մարդիկ կալանավորվել են Չելյաբինսկում՝ 97 մարդ։ 52-ն էլ կալանավորվել են Մոսկվայում, 45-ը՝ Կրասնոյարսկում, 26-ը՝ Նովոկուզնեցկում, 21-ը՝ Կալուգայում, 15-ը՝ Սամարայում, Բարնաուլում տասնյակ, իսկ Պենզայում՝ յոթ մարդ, եւս երկուական մարդ կալանավորվել է Պետերբուրգում եւ Կեմերովոյում եւ մեկական էլ Եկատերինբուրգում ու Տոմսկում, փոխանցում է «Դոժդ»-ը։

Յակուտսկում կալանավորվել է 75 մարդ, նրանց բոլորին ազատ են արձակել։ Ընդհանուր առմամբ, կալանավորվել են 354 մարդ։

Մոսկվայի Պուշկինսկի հրապարակ գալուց մի քանի րոպե անց կալանավորվել է Ալեքսեյ Նավալնին։ Կալանավորվածների թվում են նաեւ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի աշխատակից Նիկոլայ Լյասկինն ու «Նովայա գազետա»-ի թղթակից Միխայիլ Գրեբենշիկովը։

«Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցերը անցկացվում են մայիսի 7-ին նշանակված Վլադիմիր Պուտինի երդմնակալությանն ընդառաջ։ Ցույցերը տեղի են ունենում ՌԴ շատ քաղաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վեդոմոստի». Ռուսաստանի մի քանի շրջանի ղեկավարներ առաջիկա ամսում, հնարավոր է, հրաժարական տան
Օրենբուրգի շրջանի ղեկավարի պաշտոնանկությունը քննարկվում է այս շրջանում ջրհեղեղի իրավիճակի ֆոնին․․․
 Նավալնայան և հեռացած ընդդիմադիրները կորցնում են իրենց արմատներն ու հայրենիքի ըմբռնումը. Պեսկով
Կան շատ մարդիկ, ովքեր ապրում են [արտերկրում] և ովքեր արդեն լիովին բաժանվել են իրենց հայրենիքից...
Ռուսաստանի մի քանի քաղաքներում խուզարկություններ են կատարվում պատերազմին դեմ նկարիչների եւ ակտիվիստների տներում
Խուզարկություններ Ռուսաստանի մի քանի քաղաքներում...
Գերագույն դատարանը վերջնականապես մերժեց Նադեժդինին գրանցել որպես ընտրությունների թեկնածու
Բողոքարկման կոլեգիայի որոշմամբ՝ Ռուսաստանի Դաշնության Գերագույն դատարանի 2024 թվականի փետրվարի 21-ի որոշումը թողնվել է անփոփոխ, բողոքը չի բավարարվել...
Կրեմլում չեն մեկնաբանել ընդդիմադիր Նավալնու հուղարկավորությունը
Կրեմլը չի մեկնաբանել...
Ոստիկանությունը Նավալնու թաղումից մեկ օր առաջ սկսել է հերթապահել Բորիսովյան գերեզմանատան մոտ
Խնդրում են բացատրել այցի նպատակը...
Ամենաշատ