Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թոբյորն Յագլանդը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու առիթով։
«Հայաստանի խորհրդարանի այսօրվա որոշումը ցույց է տալիս, որ մեր կազմակերպության օգնությամբ իրականացվող սահմանադրական բարեփոխումը սկսվել է կյանքի կոչվել։ Այս գործընթացը պետք է շարունակվի հայ ժողովրդի ցանկությանը համապատասխան»,-նշված է Յագլանդի հայտարարությունում։
Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհուրդը պատրաստ է ցանկացած լրացուցիչ օգնություն տրամադրել Հայաստանի իշխանություններին այս կարեւոր գործընթացում՝ հիմնված մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ օրենքի գերակայության վրա։