News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս ունի Իրանի հետ նոր համաձայնագրի հասնել, որն ավելի լավը կլինի ինչպես Վաշինգթոնի, այնպես էլ Թեհրանի համար, փոխանցում է NBCNews-ը: 

«Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք նրանց (իրանցիների) հետ լավ, արդար գործարք կնքել՝ լավ թե՛ մեզ համար եւ թե՛ իրենց համար»,- հայտարարել է Թրամփը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն չի կարող Իրանին թույլ տալ միջուկային զենք ստանալ: «Մենք պետք է հասանելիություն ունենանք նրանց ռազմական օբյեկտներին, որ ստուգենք՝ նրանք խաբում են, թե ոչ»,- նշել է նա:

Թրամփը չի բացառել Իրանի հետ նոր համաձայնագրի հնարավորությունը այն լույսի ներքո, որ «մենք Իրանի դեմ ամենաուժեղ եւ խիստ պատժամիջոցները կսահմանենք»: Նրա կարծիքով՝ միջուկային եւ ոչ միջուկային պատերազմները թուլության հետեւանք են: Նա նշել է, որ իր արտաքին քաղաքականության «խաղաղություն ուժի միջոցով» սկզբունքը գործուն է: «Մենք բարգավաճման եւ խաղաղության համար նոր հնարավորություններ ենք բացում,- ասել է նա: - Ամերիկային վերստին հարգում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ