Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակ: Այս մասին հաղորդվում է ԵՄ պատվիրակության թվիթերյան գրառման մեջ:
Սարգսյանը շնորհավորել է անձնակազմին Եվրոպայի օրվա առթիվ եւ հանդիպում անցկացրել առաքելության ղեկավար Պյոտր Սվիտալսկիի հետ: Կողմերը քննարկել են ԵՄ-ի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների զարգացումը, համապարփակ եւ ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը, ինչպես նաեւ՝ քաղաքական իրավիճակը երկրում: