News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաշտոնական տվյալներով՝ մարտին Հայաստանի մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների քանակը աճել է 1,2 անգամ՝ հասնելով 971 միավորի: Առաջին հայացքից սպառողական պահանջարկի նման աճը պետք է ազդեր շուկայական գների վրա:

Սակայն մայրաքաղաքի 11 վարչական շրջաններից հինգում գները նույնիսկ մի փոքր նվազել են, իսկ մյուսներում, եթե անգամ աճել են, ապա ոչ այնքան նշանակալի (տես աղյուսակը): Բացառություն են կազմել  միայն Երեւանի երկու թաղամասերը, որտեղ բնակարանները զգալիորեն թանկացել են` Կենտրոնում (17.0 տոկոս) եւ Դավթաշենում (4.8 տոկոս):

Կենտրոնում ֆենոմենալ գնաճի բացատրություններից մեկը ներկայացվել էր նախկինում հրապարակված «Հայաստան. Բնակարանների առքուվաճառքի գործարքների գրեթե մեկ հինգերորդը բաժին է ընկնում օտարերկրացիներին» հոդվածում:

Բայց կա մի կարեւոր հարց. արդյոք  պաշտոնական տվյալների հիման վրա հնարավոր է բնակարանների թանկացման (կամ, ընդհակառակը, էժանացման) մասին եզրակացություն անել : Նման եզրակացությունը մեր բնակարանային շուկայի համար, մի փոքրշ կասկածելի է: Օրինակ, առաջարկի անփոփոխ գնի դեպքում ավելի թանկ բնակարանաների սպառողական պահանջարկը (կամ «էժան») հանգեցնում է առքուվաճառքի գործարքների գների փոփոխությանը:

Հայտնի է, որ բնակարանների վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները: Դրան նպաստող գործոններից մեկը արտագաղթն է: Անցյալ տարի մեր նախկին ավելի քան 25 հազար քաղաքացիները ռուսական քաղաքացիություն ձեռք բերեցին: Սրանով գործընթացը սակայն չավարտվեց եւ, ըստ երեւույթին, նույնիսկ ընդլայնվում է:

Անցյալ տարվա հունվար-մարտին Հայաստանից 5337 քաղաքացի Ռուսաստանի քաղաքացիություն ձեռք բերեց, սակայն այս տարվա նույն ժամանակահատվածում նրանց թիվն արդեն ավելի շատ է` 6235 մարդ (այսինքն, մոտ 1.6 հազար ընտանիք): Ռուսաստանը, չնայած կենսամակարդակի որոշակի անկմանը, դեռեւս մեր շատ քաղաքացիներին է գրավում աշխատելու հնարավորությամբ: Ընդ որում ավելի բարձր եկամուտով, քան Հայաստանում:

Սակայն մեր բնակիչների արտագաղթի աշխարհագրությունը Ռուսաստանով չի  սահմանափակվում: Հնարավորության դեպքում մարդիկ մեկնում են այլ երկրներ, որտեղ կյանքի պայմաններն ավելի լավն են: Հասկանալի է, որ մեկնողները չեն կարող երկար սպասել անշարժ գույքի գնորդներին եւ ստիպված են այն ցածր շուկայական գներով վաճառել: Այս հանգամանքը գրավում է գնորդներին, հատկապես նրանց, ովքեր զբաղվում են բնակարանների առքուվաճառքով:

Սմբատ Գրիգորյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ