News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Ժերար Կոլոնը կիրակի ժամը 10։00-ին գերատեսչությունում արտահերթ հավաք է հրավիրել Փարիզի ահաբեկչությունից հետո։ Այս մասին հաղորդում է BFMTV հեռուստաակիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ հավաքին մասնակցում են նախարարի օգնականները, Ֆրանսիայի հետախուզության ծառայության, Արդարադատության նախարարության,  երկրում «Սանտինել» հակաահաբեկչական գործողություններն իրականացնող Զինված ուժերի ներկայացուցիչներ։ Հավաքին կվերլուծեն նախորդ գիշեր տեղ գտած իրադարձությունները եւ կդիտարկեն այն միջոցները, որոնք նպատակահարմար կլինեն այս առումով ընդունել։

Շաբաթ օրը երեկոյան ժամը մոտ 21։30-ին Փարիզի երկրորդ շրջանում՝ Մոնսինյե փողոցում՝ փարիզյան Օպերայի մոտ թաղամասում դանակով զինված անձը անկանոն հարվածներ է հասցրել անցորդներին։ Հարձակվողին տեղում չեզոքացրել են քաղաքային ոստիկանության աշխատակիցները։ Ավելի ուշ ոստիկանները պարզել են, որ ահաբեկիչը 20-ամյա չեչեն է, նրա ծնողները կալանքի տակ են առնվել, ոստիկանությունը  նրանց հարցաքննում է։

Ոստիկանության տվյալներով՝ չարագործի գործողություններին զոհ է գնացել մեկ մարդ, 4-ն էլ վիրավորվել են։ Նրանցից մեկին հոսպիտալացրել են ծայրահեղ ծանր վիճակում, բայց վիրահատությունից հետո նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Եվս երեք հոգի թեթեւ վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում։ Ականատեսների հետ աշխատում են հոգեբանները։

«Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորումը հայտարարել է, որ հարձակումն իրականացրել է իրենց զինվորներից մեկը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստամբուլի պողոտաներից մեկում տեղի ունեցած ահաբեկչության հեղինակը ցմահ ազատազրկման է դատապարտվել
Մեղադրող կողմը ի սկզբանե նրա համար 3009 տարվա ազատազրկում էր պահանջել...
ԱՄՆ Պետդեպարտամենտի համակարգողը Անկարայում կքննարկի ահաբեկչության դեմ պայքարի հարցը
Դիվանագետի այցը տեղի է ունենում թուրք-ամերիկյան ծրագրված խորհրդակցությունների շրջանակում
Թբիլիսիում տեղեկատվություն է տարածվել դպրոցներում պատրաստվող ահաբեկչությունների մասին
Մասնավորապես, նման սպառնալիքները տարածվել են ռուսալեզու տարբեր Telegram ալիքներով․․․
Գերմանիայում ձերբակալվել է ռազմական օբյեկտներում դիվերսիա նախապատրաստելու մեջ կասկածվող երկու անձ
Նրանք կասկածվում են դիվերսիոն հարձակումներ նախապատրաստելու մեջ
Ավստրալիայում Սիդնեյի եկեղեցու վրա կատարված հարձակումն ահաբեկչություն են անվանել
Հարձակվողը, որը 16-ամյա դեռահաս է եղել, առաջնորդվել է «ծայրահեղական կրոնական դրդապատճառներով»
Իլոն Մասկը նախազգուշացրել է ԱՄՆ-ում ահաբեկչության սպառնալիքի մասին սահմանին առկա խնդիրների պատճառով
Գործարարը նախազգուշացրել է ահաբեկչության մասին...
Ամենաշատ