News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Դերասանուհի Գոլշիֆթե Ֆարահանին պատմել է, թե ինչու նա որոշել նկարահանվել քուրդ կանանց մասին «Արեւի աղջիկները» ֆիլմում, որոնք պայքարում են իրենց ազատության համար, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ժապավենը նկարահանվել է երեք կին ռեժիսորներից մեկի՝ ֆրանսուհի Եվա Հուսսոնի կողմից, որի կինոնկարը մասնակցում է Կաննի կինոփառատոնի հիմնական մրցույթի:

«Ինձ համար սա կանանց պատմություն է, որոնք պահանջում են ազատ արձակել իրենց եւ խնդրում են իրենց հնարավորություն տալ ինքնուրույն որոշելու իրենց համար՝ էլ չասած այն մասին, որ նրանց բռնաբարել եւ խոշտանգումների են ենթարկել»,- կիրակի օրը լրագրողների հետ զրույցում ասել է Ֆարահանին:

«Ես կարծում եմ, որ եթե մենք բոլորս նայեինք մեր մայրերին ու տատիկներին, մենք կհասկանայինք, որ նրանցից յուրաքանչյուրը բախվել է անարդարության հետ: Ես մտածեցի, թե ինչ եմ ես ուզում անել, ես ուզում եմ ազատել իմ նախնիներին եւ ինձ եւ չփոխանցեմ այդ ցավը իմ դստերը, որպեսզի մենք վերջապես կարողանանք ապրել ազատ տղամարդկանց եւ կանանց աշխարհում՝ ազատ տգիտությունից», - ընդգծել է դերասանուհին:

«Սա քուրդ կանանց պատմություն է, որոնց գերեւարել էին, սակայն նրանց հաջողվել է փախչել: Նրանք զինվորներ են դարձել, եւ այս պատմությունն ինձ անհավանական թվաց: Նրանք անմարդկային ուժ են ցուցաբերել եւ հրաժարվել են զոհ լինել: Նրանք պաշտպանել են իրենց պատիվը: Նրանց համար պայքարն ինքնին հաղթանակ էր»,- նշել է ֆիլմի ռեժիսոր Եվա Հուսսոնը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հայաստանի ազգային կինոկենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմավորվեց «Հայաստանի կինոյի հիմնադրամի»
Այս որոշման արդյունքում կկանոնակարգվեն կինոոլորտի զարգացման ուղղված գործընթացները, այդ թվում  կինոռեեստրի ստեղծման և վարման գործընթացը, պետական...
«Ռոզալի» ֆիլմը հասանելի է Ֆասթ Թիվի հարթակում
«Ռոզալի» ֆիլմի հեղինակը կինոկատակերգություններ նկարահանող հայտնի անուններ ներառող թիմ է՝ Ռուբեն Ջաղինյան, Աշոտ Աբրահամյան և Դավիթ Բաբախանյան...
Հայտնի են այս տարվա «Ոսկե ծիրան»-ի անցկացման ժամկետները
Հայաստան կժամանեն կինոյի համաշխարհային դեմքեր, ովքեր իրենց փորձն ու արվեստը կներկայացնեն...
Արցախի մասին ազդեցիկ կինոպատումը՝ «Սեւ այգին». Ալեքսիս Փազումյանի ֆիլմը եվրոպական կինոփառատոններում
Ֆրանսահայ կինոբեմադրիչ Ալեքսիս Փազումյանի  «Սև այգին» վավերագրական…
Հայաստանում Netflix-ի համար ֆիլմեր ստեղծելու մասին հուշագրեր են կնքվել. նախարար
Նրա խոսքով, հայկական ֆիլմերի մասնակցությունը տարբեր միջազգային կինոփառատոներին աճել է 74 տոկոսով...
Kinodaran-ի հիմնադիրների մասին տեղեկատվությունը սխալ էր. Past.am
Պարզաբանման մեջ նշվում է, որ Kinodaran-ն ամբողջովին հայ ծրագրավորողների կողմից ստեղծված մաշտաբային նախագիծ է, որն այս պահին ...
Ամենաշատ