News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Տնտեսական հարաբերությունները չեն արտահայտում այն մթնոլորտը, որ կա Հայաստան-Իրան հարաբերություններում եւ մենք այստեղ մեծ անելիքներ ունենք։ «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս մասին այսօր՝ մայիսի 13-ին, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք ունենք նախագծեր, որ չգիտես ինչու չեն իրագործվում, մենք ունենք նախագծեր, որոնք դանդաղ են իրագործվում, մենք ունենք նախագծեր, որոնք իրագործվում են ոչ այն ծավալով, որով կարող են իրագործվել։ Մեր խնդիրն է էականորեն ակտիվացնել Իրանի հետ տնտեսական հարաբերությունները, որովհետեւ կարծում եմ, որ այդ հարաբերությունների զարգացումը բխում է թե Իրանի, թե Հայաստանի շահերից»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ ինքը համագործակցության հանրավորություն է տեսնում տարբեր ոլորտներում․ «Մենք տեսնում ենք համագործակցության հնարավորության ընդլայնում ռազմատեխնիկական համագործակցության ասպարեզում, էներգետիկայի, տուրիզմի աասպարեզում եւ մենք հույս ունենք, որ իրանական ներդրումներ կգան Հայաստան եւ մենք մտադիր ենք լրջորեն ուսումնասիրել եւ վերացնել ներդրումների այսիսի հոսքի համար առկա բոլոր խոչընդոտները։ Մենք հույս ունենք էականորեն մեծացնել գյուղմթերքի մասնավորապես մսի արտահանումը դեպի Իրանի Իսլամական հանրպետություն։ Կարճ ասած շատ մեծ էներգիա ունենք հայ-իրանական հարաբերություններին նոր շունչ տալու, եւ հույս ունենք, որ այդ էներգիան եւ մղումը բարյացակամորեն կընդունվի Իրանի բարեկամական ժողովրդի եւ պետության կողմից»։

Հարցին, թե գազի տրանսֆերի համար շատ են մեղադրում, Ռուսաստանին եւ այս առումով, վարչապետը ինչ դիրքորոշում ունի, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց․ «Չեմ կարծում, թե գազի տրանսֆերի համար պետք է մեղադրել Ռուսաստանին, որովհետեւ դա Հայաստան-Իրան հարաբերությունների հարց է եւ ճիշտ չի լինի մեր հարաբերությունների որեւէ դրվագի համար մեղադրել երրորդ կողմերին, եթե մենք ունենք կամք, որեւէ խնդիր լուծելու, մենք այդ խնդիրը կլուծենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Ամենաշատ