News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ իրավիճակը ծայրահեղ է։ Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Սերգեյ Լավրովը՝ իր իրանական գործընկեր Մոհամադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպումը բացելիս։

Նրա խոսքով՝ Վաշինգթոնը ձգտում է վերանայել հիմնական միջազգային պայմանավորվածությունները. «Ցավոք, հերթական անգամ համոզվում ենք, որ Վաշինգթոնը ձգտում է վերանայել հիմնական միջազգային պայմանավորվածությունները, ինչպես դա տեղի է ունենում ԳՀՀՊ–ի հետ, ինչպես դա տեղի ունենում Եվրամիության խնդիրների եւ մի շարք այլ համաձայնագրերի առումով»,–ասել է Լավրովը։

Նա նշել է, որ ե՛ւ եվրոպական եռյակը, ե՛ւ Չինաստանը, ե՛ւ Իրանը, ե՛ւ Ռուսաստանը հայտարարել են իրենց մտադրության մասին հանձնառու լինել Գործողությունների համատեղ համապարպակ պլանի (ԳՀՀՊ) դրույթներին եւ մենք շատ կցանկանայինք այսօր մանրամասն քննարկել  ձեր պլանները եւ մեր ընդհանուր գործողությունները։

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է օգտագործել եղած մեխանիզմները այն բանի համար, որ թույլ չտալ այդ կարեւոր փաստաթղթերի տապալումը, թույլ չտալ տարածաշրջանում միջավայրի ապակայունացումը, թույլ չտալ չտարածման ռեժիմի նոր սպառնալիքների առաջացումը։

Նա նշել է, որ ՌԴ–ն եւ գործարքի մյուս մասնակիցները, եվրոպացիները նույնպես օրինական շահեր ունեն, որոնք ամրագրվել են այդ պայամանվորվածությամբ եւ ստացել են ՄԱԿ ԱԽ հավանությունը, այդ պատճառով պետք է համատեղ պաշտպանել ամեն մեկի օրինական շահերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ