Ռուսաստանը մտավախություն ունի, որ ԱՄՆ դեսպանատան տեղափոխումը Երուսաղեմ տարածաշրջանում կհանգեցնի լարվածության աճի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնակատար Դմիտրի Մեդվեդեւը. «Այո, այդպիսի մտավախություն մենք ունենք, այդ մասին մենք արդեն ասել ենք»,–ասել է նա։
Նշենք, որ ԱՄՆ դեսպանատան բացումը Երուսաղեմում կկայանա այսօր՝ մայիսի 14-ին։ Արարողությանը մասնակցելու համար Երուսաղեմ է ժամանել ԱՄՆ պատվիրակությունը, որի կազմում են ԱՄՆ նախագահի դուստրն ու փեսան՝ Իվանկա Թրամփն ու Ջարեդ Քուշները։ Միաժամանակ, պաղեստինցիները բողոքի ակցիա են անցկացնում Իսրայելի հետ սահմանին։ Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ արդեն 7 պաղեստինցիներ են զոհվել դրա հետեւանքով, շուրջ 500–ն էլ վիրավորվել են։