News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանի հարցը կքննարկվի միայն բուհի նոր խորհրդի եւ ռեկտորի ընտրություններից հետո: Այս մասին, այսօր՝ մայիսի 15-ին, Գյումրիում ԾՊՀ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԿԳ նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

Նա նշեց, որ քանի որ նրա հաստիքը կրճատվել է, լրացուցիչ լարվածություն չառաջացնելու համար, մեկ ամիս անց, երբ տեղի կունենան ռեկտորի ընտրություններ եւ նոր խորհուրդ կձեւավորվի, այդ խորհուրդն արդեն լեգիտիմ կլինի սահմանել այն կառուցվածքը, որը անհրաժեշտ է բուհին»,-ասաց նախարարը:

«Ռեկտորի պաշտոնակատարին ես կխնդրեմ, որ դիտարկի հեռացված երկու դասախոսների վերանագնման հնարավորությունը առաջիկա երկու շաբաթների ընթացքում»,-ընդգծել է Արայիկ Հարությունյանը: Հիշեցնենք, որ խոսքը վերաբերում է դասախոսներ Գագիկ Համբարյանին եւ Հովհաննես Խորիկյանին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ արդեն 10 օրից ավելի է, որ Շիրակի պետհամալսարանում իրավիճակը լարված է. բողոքի ակցիաներ են տեղի ունենում, որի մասնակիցները պահանջում են ռեկտոր Սահակ Մինասյանի հրաժարականը: Ցույցին մասնակցում են ռեկտորի հրամանով բուհից հեռացված դասախոսններ Գագիկ Համբարյանը, Հովհաննես Խորիկյանը, Վարդեւան Գրիգորյանի կողմնակիցներ, ուսանողներ:

Նշենք, որ օրեր առաջ ռեկտորի հրամանով աշխատանքից ազատվել է նաեւ բուհի պրոռեկտոր Անահիտ Ֆարմանյանը, ով ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քույրն է:

Տպել
Ամենաշատ