Չինական Sichuan Airlines ավիաընկերության ինքնաթիռի ուղեւորները տեսանկարահանել են օդանավի հարկադիր վայրէջը։
Չունցինից Լհասա ուղեւորվող ինքնաթիռի հողմապակին կոտրվել է եւ ձեւավորված անցքը խանգարել է երկորդ օդաչուին, այդ պատճառով հրամանատարը ստիպված է եղել ինքնաթիռի վայրէջը միայնակ իրականացրել։
Ջերմաստիճանը ինքնաթիռի սրահում իջել է մինչեւ 40 աստիճան Ցելսիուս, իսկ ուղեւորների շրջանում խուճապ է սկսվել։ Տուժած օդաչուն քերծվածքներ ու թեթեւ վնասվածքներ է ստացել, ծանր վնասվածք է ստացել բորտուղեկցորդուհին եւ ուղեւորներից մեկը, սակայն նրանց կյանքին վտանգ չի սպառնում։