News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Տվերսկոյ դատարանը քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 30 օրվա վարչական կալանքի հանրահավաքի կարգի կազմակերպման կրկնակի խախտման համար, հաղորդում է «Մեդուզան»:

Որոշումը հրապարակելուց անմիջապես հետո դատավորը անցել է ոստիկանության անհնազանդության գործը քննելուն: Ըստ այդ գործի՝ Նավալնիին մինչեւ 15 օր կալանք է սպառնում, սակայն նրա մամուլի քարտուղար Կիրա Յարմիշը բացատրել է, որ ցանկացած դեպքում պատիժը չի գումարվելու:

Նավալնին ձերբակալվել էր մայիսի 5-ին Մոսկվայի կենտրոնում «Նա մեզ համար ցար չէ» չթույլատրված ակցիայի ժամանակ եւ տեղափոխել «Կրասնոլսելսկոե», որտեղ նրա դեմ երկու վարչական արձանագարություն են կազմել:

Մայիսի 5-ին Ռուսաստանի բազմաթիվ քաղաքներում նախագահ Վլադիմիր Պուտինի չորրորդ երդմնակալությանը նվիրված «Նա մեզ համար ցար չէ» բողոքի ցույցեր անցկացվեցին: «ՕՎԴ-Ինֆո»-ի տվյալներով՝ ձերբակալվել էր 1600 մարդ, այդ թվում`158 անչափահաս:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ