Twitter Inc ընկերությունը վերանայել է վիրավորական ինտերնետային թրոլլների դեմ պայքարի իր ռազմավարությունը՝ հայտարարելով, որ սոցցանցում հետապնդողներին հայտնաբերելու համար օգտագործելու է վարքագծային ազդակները, իսկ հետո սահմանափակելու է նրանց թվիթների տեսանելիությունը, հաղորդում է Reuters-ը:
Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին նշել է, խնդրահարույց էջերը գտնելու նպատակով հետեւելու է օգտատերերի պահվածքին: Օրինակ՝ որքան հաճախ են մարդիկ թվիթներ գրում այն էջերին, որոնց բաժանորդագրված չեն կամ հաստատել են արդյոք նրանք իրենց էլեկտրոնային փոստի հասցեն: