News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մահացել է ամերիկացի լրագրող ու գրող Թոմ Վուլֆը, որը «նոր լրագրության» հիմնադիրն է եղել՝ 1970-ականների շարժում, որը հռչակել էր սահմանների վերացում լրագրության ու գրականության միջև, հայտնում է BBC-ն։ 

Վուլֆը 87 տարեկան էր։ Նա մահացել է Մանհեթենի հիվանդանոցում, որտեղ նրան տեղափոխել էին ինֆեկցիոն հիվանդությամբ։ 

Վուլֆը հայտնի էր դարձել էսսեների իր The Kandy-Colored Tangerine Flake Steamline Baby հավաքածուի շնորհիվ։ Դրան հաջորդել էր «Էլեկտրազովացուցիչ թթվային թեստ» փաստագրական վեպը՝ 60-ականների ամերիկյան անդերգրաունդի մասին ու «Անհրաժեշտ բան» վեպը, որը թարգմանվում է նաև «Պայքար տիեզերքի համար»:

1980-ականներից սկսած՝ Վուլֆն անցել էր գեղարվեստական վեպերի՝ հայտնի են նրա «Նկրտումների խարույկները», «Ես Շարլոտա Սիմոնսն եմ» վեպերը։ 

Վուլֆը տեսարժան կերպարներից էր Մանհեթենում, որտեղ ապրել է վերջին 50 տարիներին, գրում է  New York Times թերթը։ «Բարձրահասակ, սլացիկ, կապուտաչյա, երիտասարդ տեսքով ու թանկարժեք կոստյումով, մետաքսե գծավոր ու բարձր օձիքով վերնաշապիկով, գրպանից պատկերավոր երևացող վառ գույնի թաշկինակով, սպիտակ կոշիկներով։ Երբ նրան մի անգամ խնդրել են մի բառով նկարագրել իր կերպարանքը՝ նա պատասխանել է «Նեոպրետենցիոզ»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ