News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պաղեստինյան ազգային վարչակազմը ԱՄՆ դեսպանատան՝ Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխման կապակցությամբ հետ է կանչել իր դեսպաններին եվրոպական 4 երկրից՝ Ռումինիայից, Չեխիայից, Հունգարիայից եւ Ավստրիայից, հայտարարել է Պաղեստինի ԱԳՆ-ն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան բացման արարողությունը տեղի է ունեցել երկուշաբթի օրը, մեկ օր առաջ  Իսրայելի արտաքին գործերի նախարարությունում տեղի էր ունեցել մի քանի երկրների՝ Ռումինիայի, Չեխիայի, Հունգարիայի եւ Ավստրիայի դեսպանների ընդունելությունը:

Պաղեստինի ԱԳՆ-ն նշում է, որ դեսպանների գործողությունները միջազգային իրավունքի եւ ՄԱԿ-ի՝ Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ բանաձեւերի կոպիտ խախտում է համարում: Ընդ որում, Պաղեստինի արտաքին գործերի նախարարությունը շեշտում է, որ «բարձր է գնահատում Եվրամիության երկրների մեծ մասի դիրքորոշումը պաղեստինյան խնդրի վերաբերյալ»:

Հիշեցնենք, որ երեքշաբթի օրը Պաղեստինի ԱԳՆ-ն ի պատասխան ԱՄՆ դեսպանատան տեղափոխմանը Երուսաղեմ հետ էր կանչել իր հյուպատոսին Վաշինգտոնից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավստրալիան մտադիր է Երուսաղեմը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք
Կառավարությունը, միաժամանակ, չի նախատեսում Երուսաղեմում դեսպանատուն բացել, այնտեղ առայժմ կտեղակայվի հյուպատոսական կետ…
Չեխիայի իշխանությունները հավանություն են տվել երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու «առաջին քայլին»
Չեխիայի նախագահի ներկայացուցիչ Իրժի Օվաչեկը հայտարարել է, որ «Չեխական տանը» տեղակայված կլինեն CzechTrade առեւտրային գործակալությունը եւ CzechTourism տուրիստական գործակալությունը․․․
Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել դեսպանատունը Թել Ավիվ չվերադարձնել
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը Պարագվայի նոր նախագահին կոչ է արել չհրաժարվել իր նախորդի որոշումից…
Երուսաղեմում ԱՄՆ դեսպանատան կառուցումը կարժենա 21 մլն դոլարից ավելի
Ամերիկյան կողմը համաձայնագիր է ստորագրել Desbuild Limak D&K ընկերության հետ, որը դեսպանատունը կապահովի «անվտանգության բարդ համակարգերով»…
ԱՄՆ–ից ու Գվատեմալայից հետո իր դեսպանատունը Երուսաղեմ է տեղափոխել Պարագվայը
Դեսպանատան բացման արարողությանը ներկա են գտնվել Պարագվայի նախագահ Հորացիո Կարտեսը եւ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն…
Ղազախստանի ԱԳՆ․ Երուսաղեմի կարգավիճակի փոփոխությունը սպառնում է Մերձավոր արեւելքի խաղաղությանն ու կայունությանը
Նախարարը նաեւ շեշտել է, որ Երուսաղեմը տարբեր էթնիկ ու կրոնական խմբերի հայրենի քաղաքն է․․․
Ամենաշատ