News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Մայիսի 16-ին ոստիկանության տարածքային բաժինների պետերի մասնակցությամբ տեղի ունեցավ հերթական գործնական պարապմունքը, որը վարում էր ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Նախքան պարապմունքի թեմային անցնելը Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ ծառայության կազմակերպման, կատարողական կարգապահության ամրապնդման եւ մասնագիտական որակների բարելավման խնդիրներին:

Ոստիկանության պետը աշխատանքի արդյունավետության բարձրացման համատեքստում կարեւորեց տարածքային ստորաբաժանումների ղեկավարության անձնական պատասխանատվության հարցը:

Գործնական պարապմունքի ընթացքում Վալերիյ Օսիպյանն անդրադարձավ նաեւ ծառայության մեջ կոռուպցիոն ռիսկերի, հանցագործությունները հաշվառումից թաքցնելու դեպքերի բացառման, ոստիկանության տարածքային բաժիններում անձնակազմի հետ աշխատանքի եւ բարոյահոգեբանական մթնոլորտի բարելավման խնդիրներին:

Տպել
Ամենաշատ