News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը այցելել է կենտրոնական հոսպիտալ։

ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է, թե նախարարը առաջին հերթին հանդիպել է մայիսի 13-14-ի գիշերը Արցախում վիրավորված Շամխալ Սեյրանի Պետրոսյանին, որն արդեն ունի հստակ գիտակցություն։

Դավիթ Տոնոյանը զրուցել է վիրավոր Շամխալ Պետրոսյանի հետ, որը կամենում էր շուտ ապաքինվել եւ վերադառնալ ծառայության։

«Նա հպարտությամբ նշեց, որ իր կյանքը նախ փրկել է իր զինակից, ՀՀ ՊՆ հատուկ դասընթացներ անցած զինվոր, սանհրահանգիչը օգտագործելով «Armenian wounded heroes fund» հիմնադրամի տրամադրած առաջին բուժ օգնության փաթեթները։

Դավիթ Տոնոյանը առողջություն մաղթեց հիվանդներին, ինչպես նաեւ մասնագիտական հարցեր քննարկեց վարչության պետ Գ.Հովհաննիսյանի եւ բժիշկների հետ»,- գրելէ  Արծրուն Հովհաննիսյանը։

Տպել
Ամենաշատ