News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ադրբեջանում լրջորեն վիրավորված են Ուկրաինայի վարքից: Haqqin.az-ում հրապարակված հոդվածում մանրամասն ներկայացվում են պատճառները: Նշվում է, որ Ուկրաինայում դեռեւս շարունակվում է կիեւյան Եվրամայդանի պիոներներից մեկի՝ հայտնի լրագրող եւ պատգամավոր Մուսթաֆա Նայեմի ծեծի շուրջ ծագած սկանդալը: Ապրիլի 30-ին հենց Կիեւի սրտում՝ Կրեսչատիկից քիչ հեռու, Նայեմի սովորական վեճը չեչենների հետ արյունալի ծեծկռտուքի էր վերաճել: Նայեմը թույլ չէր տվել չեչենների ավտոմեքենային անցնել, ինչի համար կոտրել էին Նայեմի ծնոտը եւ բազմաթիվ այլ վնասվածքներ հասցրեցին:

Ուկրաինայի ոստիկանությունը ձերբակալել էր երեք հարձակվողին, սակայն չորրորդը՝ Մոհամմեդ-Ամին Սաիտովը, ծեծից երկու ժամ անց շտապել էր  Բորիսպիլ օդանավակայան եւ մեկնել էր Բաքու: Միայն մի քանի օր անց Ուկրաինայի քննչական մարմինները մեղադրանք էին առաջադրել չեչենի դեմ եւ դիմել էին Ադրբեջանին վերջինիս արտահանձնելու պահանջով:

Այնպես էր համընկել, որ Սաիտովի՝ Բաքու ժամանելուց մի քանի շաբաթ անց Ուկրաինայի իրավապահ մարմինների լուռ համաձայնությամբ Կիեւից մեկնել էր է Ադրբեջանի իրավապահ մարմինների կողմից որոնվող Ֆիքրեթ Հուսեյնովը: Ադրբեջանի քննչական մարմինները մեղադրել էին Հուսեյնովին խարդախության, ապօրինի միգրացիայի խթանման եւ փաստաթղթերի կեղծման համար: Ադրբեջանն ուկրաինական կողմին քրեական գործի նյութերով հիմնավորված ծանրակշիռ փաստարկներ էր ներկայացրել:

Նախ Ուկրաինայի իրավապահ մարմինները ձերբակալել էին Ադրբեջանի կեղծ ընդդիմադրին, որը սովորական միգրանտներին «կեղծ քաղաքական տեղեկանքներ» էր դուրս գրում արագ կերպով արեւմտյան երկրներում բնակվելու թույլտվություն ստանալու համար: Ֆ.Հուսեյնլին ձերբակալվել էր 2017 թվականի հոկտեմբերի 14-ին Կիեւում, սակայն Ադրբեջանին հանձնելու պահանջն այդպես էլ չեր բավարարվել: Ուկրաինան ուղիղ վեց ամիս ձգձում էր արտահանձնումըվ, եւ վերջապես 2018 թվականի ապրիլին, ուկրաինական քննիչների ձեռքից ստանալով արտասահմանյան անձնագիրը, Հուսեյնլին առանց մեծ ջանքերի նստեց օդանավ եւ վերադարձավ Հոլանդիա: Ուկրաինան, կոպտորեն խախտելով իր ստանձնած պարտավորությունները, ազատ էր արձակել հանցագործին իր սահմաններից, ընդգծում է պարբերականը:

«Ուկրաինան, մերժելով Ադրբեջանին առաջին հերթին հենց ընդդիմադիրների կողմից բացահայտված հանցագործին Ադրբեջանին արտահանձնելու հարցում, վարվել է ոչ բարեկամաբար: Սա առաջին հարվածը չէ Ալիեւի կառավարությանը: Հուսեյնլիի հետ միջադեպից ոչ շատ առաջ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում հրապարակել էին հակաադրբեջանական բանաձեւ ընդունման համար քվեարկածների ցուցակը: Ավելին, Ուկրաինայի պատգամավորները գրեթե ամբողջությամբ քվեարկել են ադրբեջանական պատվիրակության առաջարկած փոփոխությունների դեմ: Ցավոք սրտի, ուկրաինա-ադրբեջանական հարաբերությունները հարուստ են նմանատիպ հարվածներով մեջքից: Ադրբեջանի համար կարեւորագույն հարցերում Ուկրաինան, հատկապես վերջին տարիներին, համերաշխություն է արտահայտում մեր երկրի շահերի դեմ ուղղված որոշումներին»,- եզրափակում է հեղինակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ