News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը


Արշակունյաց պողոտան փակած «Սասնա ծռեր» խմբի աջակիցները բացեցին Արշակունյաց պողոտան, որը փակ էր դեռ երեկվանից:

«Սասնա ծռեր» խմբի անդամ գագիկ Եղիազարյանի հայրը՝ Պավել Եղիազարյանը հայտարարեց, որ որոշել են դադարեցնել Արշակունյաց փողոցի արգելափակումը, բացել երթեւեկությունը, սակայն դատարանի շենքի ելք ու մուտքը պետք է արգելափակվի:

«Մեր պահանջը մնում է ուժի մեջ: Ըստ այդմ, համապատասխան լուծումներ տրվելուց կամ լուծման ուղիներ առաջարկելուց հետո կորոշենք մեր հետագա անելիքները»,-ասաց նա:

Եղիազարյանն ընդգծեց, որ ցանկություն ունեն հանդիպել անձամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, որովհետեւ իրավական կարգավորմանն առնչվող հարցերը չեն կարող լուծվել գործադիր իշխանության, այդ թվում վարչապետի մակարդակով, դրանք պետք է լուծվեն դատական մարմինների կողմից:

«Դեռ չունենք հանդիպելու պայմանավորվածություն: Քանի դեռ մեր պատվիրակությունը կառավարությունում որեւէ մեկի հետ չի հանդիպել: Մենք որոշել ենք դատարանի շրջափակումը շարունակել, մինչեւ հստակություն կմտցվի այս հարցերում»:

Նշենք, որ այս պահին բողոքի ակցիան ավարտվել է նաեւ Երեւանի քաղաքապետարանի դիմաց:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Partner news