News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Եվրոպական միությունը պատրաստ է ամերիկյան ապրանքների, այդ թվում՝ ավտոմեքենաների արտահանման համար իր շուկան ավելի լայն մասշտաբներով բացելու հարցով բանակցություններին՝ փորձելով կանխել պոտենցիալ առեւտրային պատերազմը Վաշինգթոնի հետ։ Այս մասին  հայտարարել են ԵՄ առաջնորդները, փոխանցում է Reuters-ը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պողպատի եւ ալյումինի համար մաքսատուրքեր է սահմանել, բայց ԵՄ արտադրողներին ազատել է մաքսատուրքերից մինչեւ հունիսի 1-ը՝ սպասելով բանակցությունների արդյունքներին։

ԵՄ առաջնորդները Սոֆյայում գագաթնաժողովի ժամանակ փորձել են ընդհանուր դիրքորոշում գտնել՝ հավասարակշռելով այնպիսի երկրների շահեր, ինչպիսիք են՝ Գերմանիան, որը ամենից առաջ փորձում է խուսափել առեւտրային վեճից, Ֆրանսիան, որը վճռական է տրամադրված եւ չի ցանկանում զիջումների գնալ։

«Մենք ունենք ընդհանուր դիրքորոշում։ Մենք ցանկանում ենք մշտապես ազատվել մաքսատուրքերից, այդ դեպքում մենք պատրաստ ենք քննարկել առեւտրային պատնեշների փոխադարձ կրճատումը»,-հայտարարել է Մերկելը հինգշաբթի օրը։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն էլ հայտարարել է, որ առեւտրի եւ Իրանի հարցերը  Եվրոպայի ինքնուրույն գործելու կարողության կենսական կարեւոր փորձություն է։ Նա հավելել է, որ ոչ մի քննարկում ԱՄՆ-ի հետ չի կարող լինել, եթե ԵՄ-ն չազատվի մաքսատուրքերից։

ԵՀ նախագահ Ժան Կլոդ Յունկերը հայտարարել է, որ եվրոպացիները բանակցությունններ չեն վարի, երբ իրենց գլխին Դամոկլյան սուր է կախված։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news