News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը համաձայնի ապամիջուկայնացմանը, ապա «պաշտպանություն» կստանա: Այս մասին հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է AP-ն:

Նրա խոսքով՝ Կիմ Չեն Ընը կստանա շատ ուժեղ պաշտպանություն։ Միաժամանակ, նա հասկացնել է տվել, որ մտադիր չէ հունիսի 12-ին Սինգապուրում Կիմի հետ հանդիպման ժամանակ քննարկել Հարավային Կորեայում ամերիկյան զինվորականների հարցը։

Նա նշել է, որ չնայած ակնկալվող գագաթնաժողովը չեղարկելու Հյուսիսային Կորեայի սպառնալիքներին, դրա նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, «ասես ոչինչ չի պատահել»: Թրամփը շեշտել է, որ Կիմը պետք է ցույց տա, որ ցանկանում է համաձայնության հասնել: «Գուցե նա պարզապես չի ուզում դա անել», - նշել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ