News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ վերահսկիչ պալատի խորհրդի 2017թ. օգոստոսի 28-ի որոշման հիման վրա ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում իրականացվել է 2016-2017թթ. ընթացքում պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման, բյուջետային մուտքերի ապահովման եւ սեփականության կառավարման նկատմամբ վերահսկողություն:

Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ արդյունքների վերաբերյալ  հաշվետվությունը հարակից փաստաթղթերով 2018թ. մարտի 22-ին ուղարկվել է ՀՀ գլխավոր դատախազություն, որտեղ ուսումնասիրության արդյունքում ի հայտ են բերվել քրեաիրավական, գույքային եւ կազմակերպաիրավական բնույթի խախտումներ:

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի եւ 315-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է 4 քրեական գործ՝ խաբեության եղանակով վարչական տուգանքները վճարելուց խուսափելու, այդ կերպ առանձնապես խոշոր չափերի վնաս  պատճառելու եւ պետական ծառայություն իրականացնող պատասխանատու պաշտոնատար անձանց կողմից այլ ծանր հետեւանքներ առաջացրած պաշտոնեական անփութություն կատարելու դեպքերի առթիվ:

Հարուցված քրեական գործերը նախաքննություն կատարելու համար ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Արձանագրված մյուս խախտումների հետ կապված՝ գրություններ են ուղարկվել ՀՀ հաշվեքննիչ պալատ, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ՝ դրանք հիմնավորող լրացուցիչ փաստաթղթեր եւ նյութեր ներկայացնելու պահանջով:

Ի պատասխան դրանց ստացված լրացուցիչ փաստաթղթերը եւ նյութերը կուսումնասիրվեն եւ դրանց հիման վրա արձանագրված մյուս խախտումներին եւս կտրվեն անհրաժեշտ գնահատականներ: Բացի այդ կկիրառվեն դատախազական ներգործության անհրաժեշտ միջոցներ, մասնավորապես՝ պետական շահերի խախտման պատճառները եւ նպաստող պայմանները վերացնելուն ուղղված  միջնորդագրեր կներկայացվեն ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանության» եւ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություններ, որոնց վերաբերյալ եւս հասարակությանը պատշաճ կտեղեկացվի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ