News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում քաղաքական ճգնաժամի խաղաղ կարգավորումը սահմանադրական գործընթացների միջոցով եւ տնտեսական ինստիտուտների անխափան աշխատանքը, ինչպիսին Կենտրոնական բանկն է, նվազեցրել է ճգնաժամի ազդեցությունը տնտեսության վրա։ Այս մասին նշված է Fitch Ratings վարկանիշային գործակալության տարածած հայտարարությունում։

Ֆինանսական սեկտորում չի նկատվել բանկային իրացվելիության կամ դեպոզիտի վրա ապակայունացնող ճնշում, միաժամանակ միջազգային պահուստները տրամաբանական մակարդակում են մնացել։ Ապրանքների գների, արտահանման պահանջարկի եւ դրամական փոխանցումների շարունակական աճի տեսանկյունից բարենպաստ արտաքին միջավայրը նվազեցրել է տնտեսության կարճաժամկետ ռիսկերը: ՀՆԱ–ի իրական աճը 2017 թվականին կազմել է 7.5 տոկոս, իսկ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2018 թվականի առաջին եռամսյակում միջինում աճել է 10.6 տոկոսով։

Նոր կառավարության առումով, գործակալությունում ենթադրում են, որ որոշակի գործոններ ցույց են տալիս մակրոտնտեսական եւ ֆինանսական կայունության, ինչպես նաեւ ֆիսկալ հաշվի կայունության պահպանման միտման լայն շարունակականություն։

Այս առումով, երբ նոր վարչապետը հայտարարում է բազմավեկտոր արտաքին քաղաքականության մասին, Fitch գործակալությունը նշում է, որ միջազգային լարվածության ռիսկերի կրճատումը անխափան տնտեսական եւ արտաքին քաղաքականության համադրությամբ ենթադրում է, որ տեխնիկական եւ ֆինանսական աջակցությունը միջազգային ֆինանսական հաստատությունների եւ երկկողմ գործընկերների կողմից, ըստ ամենայնի, հասանելի կմնան։

Ամփոփելով գործակալությունը նշում է, որ նրանք ակնկալում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուտափույթ առաջընթաց եւ գտնում են, որ լարվածության վտանգ կա՝ կապված վերջին երկու տարվա բազում բախումների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ