News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը վարչապետ Դմիտրի Մեդվեդեւի կողմից առաջարկված կառավարության նոր կազմը հաստատելու մասին հրամանագիր է ստորագրել։ Այսպես, առաջին փոխվարչապետ՝ ֆինանսների նախարար է նշանակվել Անտոն Սիլուանովը։

Օլգա Գոլոդեցը կնշանակվի կառավարության ղեկավարի տեղակալ։ Այսպիսով, նա պահպանում է իր պաշտոնը, սակայն այժմ կհամակարգի մշակույթի եւ սպորտի հարցերը։

Յուրի Տրուտնեւը կրկին նշանակվել է կառավարության ղեկավարի տեղակալ։

Դմիտրի Կոզակը պահպանել է փոխվարչապետի պաշտոնը։

Վիտալի Մուտկոն կառավարության ղեկավարի տեղակալ կլինի շինարարության հարցերով, այն դեպքում, երբ 2016 թվականին նա համակարգում էր սպորտի հարցերը։

Յուրի Բորիսովը որպես փոխվարչապետ կզբաղվի ռազմաարդյունաբերական համալիրի հարցերով, որը նախկինում համակարգում էր Դմիտրի Ռոգոզինը։

Տատյանա Գոլիկովան եւս փոխվարչապետ է նշանակվել։ Նախկինում նա կառավարությունում արդեն զբաղվել է առողջապահության եւ սոցիալական զարգացման հարցերով 2007-2012 թվականններին՝ զբաղեցնելով համապատասխան նախարարության ղեկավարի պաշտոնը։

Փոխվարչապետ են նշանակվել նաեւ Մաքսիմ Ակիմովը եւ Կոնստանտին Չույչենկոն։

Նախարարներ

Սերգեյ Լավրովը կրկին կղեկավարի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը:

Սերգեյ Շոյգուն կշարունակի ղեկավարել ՌԴ պաշտպանության նախարարությունը: Նա ժամանակակից Ռուսաստանում նախարարական պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածով բացարձակ ռեկորդակիր է, նախկինում նա 18 տարի ղեկավարել է Արտակարգ իրավիճակների նախարարությունը:

Վլադիմիր Մեդինսկին պահպանել է մշակույթի նախարարի պաշտոնը, իսկ Վլադիմիր Կոլոկոլցեւը՝ ներքին գործերի նախարարի պաշտոնը։ Վերոնիկա Սկվորցովան կրկին կգլխավորի Առողջապահության նախարարությունը:

Մաքսիմ Օրեշկինը կշարունակի տնտեսական զարգացման նախարար լինել։ Ալեքսանդր Նովակը նորից կգլխավորի Էներգետիկայի նախարարությունը։ Արդարադատության նախարարությունը կրկին կգլխավորի Ալեքսանդր Կոնովալովը, իսկ Դենիս Մանտուրովը` Արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունը:

Արտակարգ իրավիճակների նախարար է նշանակվել Եվգենի Զինիչեւը։ 

ՌԴ թվային զարգացման, կապի եւ զանգվածային հաղորդակցության նախարարության ղեկավարի պաշտոնում նշանակվել է Կոնստանտին Նոսկովը։ Գյուղատնտեսության նախարարությունը կգլխավորի Դմիտրի Պատրուշեւը՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւի որդին։ Տրանսպորտի նախարարը Եվգենի Դիտրիխը կլինի։

Բնակարանային տնտեսությունների եւ շինարարության նախարար կդառնա Վլադիմիր Յակուշեւը։

Պավել Կոլոբկովը նշանակվել է սպորտի նախարար։

Օլգա Վասիլեւան դարձել է նորաստեղծ լուսավորության նախարարության ղեկավար։

Գիտության եւ բարձրագուն կրթության նախարարի պաշտոնը զբաղեցնելու է Միխաիլ Կոտյուկովին։

Մաքսիմ Տոպիլինը կպահպանի Աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարարի պաշտոնը։

Սերգեյ Չեբոտարեւը նշանակվել է Հյուսիսային Կովկասի հարցերով նախարար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ