News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

The New York Times թերթը հոդված է հրապարակել Հայաստանի ու Թուրքիայի լուսանկարիչների նախագծի մասին, որը պատմում է այն հայերի մասին, որոնք ստիպված են Թուրքիայում իրենց ազգային պատկանելիությունը թաքցնել։ «Անահիտ Հայրապետյանը եւ Սերրա Աչկանը տարածաշրջանով ուղեւորվել են ճանապարհորդության առանց տղամարդու, բայց տեսախցիկով, որ բացահայտեն հարյուրամյա վաղեմության տհաճ գաղտնիքները։ Նրանք փնտրել են «ծպտված հայերի», որոնց նախնիները վերապրել են այն, ինչ պատմաբանները անվանում են ցեղասպամություն Օսմանյան կայսրությունում, որը սկսել է 1915 թվականին եւ 1.5 միլիոն հայի կյանք խլել»,–նշված է հոդվածում։

Սկզբում լուսանկարիչները որոշել են նկարել  կյանքը սահմանի երկու կողմերում։ Սկսելով աշխատանքը՝ նրանք ավելի ու ավելի հաճախ են լսել «ծպտված հայերի» մասին եւ 2015 թ. որոշել են գտնել նրանց։ Նրանց խոսքով՝  շատերն են ասել, որ մինչեւ վերջին պահը չեն իմացել իրենց ազգային պատկանելության մասին։ Մի տղամարդ պատմել է, որ մի անգամ հետեւել է տատիկին, որը իբր գնում է մոտակա բլուրից խոտ հավաքելու։ Հետեւելով նրան՝ տղամարդը տատիկին գտել է հայկական եկեղեցու ավերակների մոտ, որտեղ աղոթել է տղամարդուն անհասկանալի լեզվով։ Այս պատմությունը առանձնահատուկ նշանակություն է ունեցել Աչկանի համար, որը 30 տարեկանում իմացել է ցեղասպանության հետ իր ընտանիքի կապի մասին։ Նրա հոր տատիկը հայ է եղել, նրան գտել են, երբ նա թաքնվել է այգում։ Աղջկան ընդունել են իրենց ընտանիք, նա սկսել է  իսլամ դավանել։ Աղջիկը սիրահարվել է ընտանիքի ավագ որդուն եւ ամուսնացել նրա հետ, մի քանի տարի անց ծնվել է Աչկանի պապիկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ