Ոստիկանության Կոտայքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ մայիսի 17-ին, Կոտայքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով:
Shamhsyan.com-ի փոխանցմամբ, ժամը 00:20-ի սահմաններում Առինջ գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ ՊՆ զորամասի դիմաց անհայտ անձը կամ անձինք կրակոցներ են արձակել:
Ահազանգով դեպքի վայր ժամանած Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է 10-ից ավելի կրակված պարկուճներ, որոնք առգրավվել են:
Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ կրակողին կամ կրակողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Կրակոցների հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։