News
Լրահոս
News
Կիրակի
Օգոստոս 19
Տեսնել լրահոսը

Երեւանի Վաղարշյան փողոցում գտնվող «Պարմա» առեւտրի կենտրոնի մոտ 2013թ. նոյեմբերի 28-ին Արմեն Փիրոյանի սպանության փորձի գործով 13 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Մնացականյանն ու Արսեն Մաթեւոսյանը դիմել են Վերաքննիչ:

Նրանք պահանջում են բեկանել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը, առաջադրված մեղադրանքները փոփոխել ու ճիշտ իրավական գնահատականի արժանացնել իրենց  գործողությունները: Ամբաստանյալները պահանջում են բեկանված մասով կայացնել գործն ըստ էության լուծող դատական ակտ կամ ուղարկել համապատասխան ստորադաս դատարան` նոր քննության նոր կազմով:

Հիշեցնենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն եւ Նորք Մարաշ նստավայրում փետրվարի 26-ին, նախագահող դատավոր Աննա Մաթեւոսյանի հրապարակած դատավճռի համաձայն, Աշոտ Մնացականյանն ու Արսեն Մաթեւոսյանը մեղավոր ճանաչվեցին Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով եւ դատապարտվեցին 12,5 տարվա, իսկ 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ 4 տարվա ազատազրկման: Դատարանը վերջնական պատիժ սահմանեց 13 տարվա ազատազրկում: Ամբաստանյալ Էդվարդ Թորոսյանին արդարացվեց Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, իսկ մյուս մեղադրանքը վերաորակվեց: Թորոսյանը մեղավոր ճանաչվեց Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտվեց 2 տարվա ազատազրկման:

Նշենք, որ Աշոտ Մնացականյանը, Արսեն Մաթեւոսյանն ու Էդվարդ Թորոսյանը մեղադրվում են խմբի կազմում խուլիգանական դրդումներով սպանության փորձ եւ որպես զենք օգտագործված առարկաների գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի, տուժող Արմեն Փիրոյանը նախկին կնոջից՝ Ա. Հովհաննիսյանից ամուսնալուծվելուց հետո ամուսնացել է մեկ ուրիշի հետ եւ մեկնել ԱՄՆ շրջագայության: Այդ ընթացքում Ա. Հովհաննիսյանը ծանոթացել է սույն գործով ամբաստանյալ Աշոտ Մնացականյանի հետ, որի հետ ունեցել է մտերիմ հարաբերություններ: Փիրոյանի ցուցմունքի համաձայն, ինքը մի քանի անգամ զանգահարել է նախկին կնոջն ու փորձել վերցնել ամուսնական մատանին: Նախկին ամուսինների հարաբերությունները պարզելու համար կնոջ ընկերը՝ Աշոտ Մնացականյանը, մի խումբ անձանց հետ հանդիպել է տուժողին: Սկսվել է վիճաբանություն, որն ավարտվել է ծեծկռտուքով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհասցե հայհոյանքը՝ սպանության պատճառ. 47-ամյա տղամարդը դատապարտվեց 11 տարվա ազատազրկման
Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանն օրերս մեղավոր է ճանաչել 47-ամյա Արա Նազարյանին…
29-ամյա երիտասարդի մահվան մեջ մեղադրվող բժշկուհին արդարացվեց. դատախազը Վերաքննիչ է դիմել
Այս գործով մեղադրողը Վերաքննիչ է դիմել՝ պահանջելով մեղավոր ճանաչել բժշկուհուն կամ գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության...
Վաչագան Ղազարյանի կինը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը. փաստաբան
Պաշտպանը հավելեց, որ Ռուզաննա Բեգլարյանին առաջադրված մեղադրանքն...
Հայաստանում երկու օրում գրանցվել է 17 ՃՏՊ
Կատարվում է քննություն...
ՃՏՊ Կապան-Ծավ ավտոճանապարհին. կա տուժած
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
ՃՏՊ Երեւան-Մեղրի ավտոճանապարհին. կան տուժածներ
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ...
Partner news