News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հոկտեմբեր 22
Տեսնել լրահոսը

Փաստաբան Տիգրան Եգորյանը «Ժիրայր Սեֆիլյան եւ մյուսների» գործով դատական նիստին դահլիճը լքելու համար նկատողություն է ստացել։ Այս մասին հայտնում է «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։

«2017թ. հոկտեմբերի 27-ի  Երեւան քաղաքի Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի  դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը Տիգրան Եգորյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնելու համար ընդամենը 30 րոպե ժամանակ էր տվել, թեեւ նա  3 օր ժամանակ էր խնդրել։ Պաշտպանը լքել էր նիստերի դահլիճը: Դատավորը սա համարել էր անհարգալից վերաբերմունք եւ դիմել Փաստաբանների պալատ։  Փաստաբանների պալատի կարգապահական 17188 գործով փաստաբանը մեղավոր ճանաչվեց վարքագծի 4.1 կետի պահանջների խախտման հատկանիշներով եւ ստացավ նկատողություն։ Որոշումը 20-օրյա ժամկետում կուղարկվի կողմերին եւ այն կարող է բողաքարկվել դատարանում»,- գրված է հայտարարությունում։

Տպել
Ամենաշատ
Partner news