News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Անդրկովկասյան տարածաշրջանում կան երկրներ, որոնք Հայաստանի թշնամիներն են։ Եվ եթե Բաքվին ինչ–որ հնարավորություն է տրվում Ղարաբաղի հետ շփման գծում իրավիճակը սրելու, ապա նա դրանից օգտվում է՝ փորձելով այդպիսով ամրապնդել իր դիրքերը։ Այս մասին հայտարարել է «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանը մայիսի 21-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը։ 

Նրա խոսքով՝ Ադրբեջանը մոտ ժամանակներս կփորձի աշխարհին ապացուցել, որ այն արդեն 100 տարեկան է՝ փորձելով այդ «իրադարձությունը» ծառայեցնել իր քաղաքական շահերին։ Միաժամանակ, նախագահի խորհրդականի խոսքով, Հայաստանում լուրջ արմատական փոփոխություններ եւ քաղաքական իշխանության փոխակերպում է տեղի ունեցել, որը միջազգային հանրության աչքում ավելի դրական երեւույթ է։ «Ինչ վերաբերում է Փաշինյանի մոտեցմանն ու դիրքորոշմանը բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության մասին, ապա դա նոր բան չէ»,–նկատել է Պողոսյանը։ Փորձագետի կարծիքով՝ բոլորը հասկանում են, որ վաղ թե ուշ Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան, դա գիտակցում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները։

Ադրբեջանը, Թեւան Պողոսյանի կարծիքով,հասկանում է, որ չի կարող իր բոլոր ակնկալիքները ղարաբաղյան կարգավորման հարցում իրականացնել միայն խաղաղ ճանապարհով։ Եվ հենց այդ պատճառով Բաքուն պատրաստ չէ այդ հարցով իրական բանակցություններ վարել։ Ադրբեջանը փաստացի ուժեղացնում է իր ռազմական ներուժը, որ վերջնարդյունքում այդ հարցը լուծի ուժային միջով։

Միաժամանակ, նա համոզմունք է հայտնել, որ գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է արժանի  մրցակցություն ստեղծել Իլհամ Ալիեւին ղարաբաղյան կարգավորման բանակցային  գործընթացում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ