News
Լրահոս
News
Ուրբաթ
Հոկտեմբեր 19
Տեսնել լրահոսը

Օհայո նահանգում ամերիկացին զարմացրել է ոստիկաններին՝ հայտնելով, որ խոզը հետապնդում է իրեն, հաղորդում է  USA.one-ը:

Ոստիկանները մտածել են, որ զանգողի մոտ կամ հալուցինացիաներ են կամ նա հարբած է, քանի որ տղամարդը պատմել է, որ փողոցում իրեն խոզ է հետապնդում:

«Մենք վստահ էինք, որ առավոտյան  5:26-ին բարից հարբած տուն գնացող մարդ է զանգում», —Facebook-ում պատմել են ոստիկանները:

 Ոստիկանները սակայն պարտավոր են յուրաքանչյուր կանչ ստուգել: Որքան մեծ էր նրանց զարմանքը, երբ տեսան տաղմարդու, որի հետեւից խոզ է վազում:

Բացի այդ տղամարդը սթափ էր: «Ոստիկան Կուդուզովիչին հաջողվեց խոզին մեքենա մտցնել», — նշել է ոստիկանությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news