News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյաննը հորդորում է սպասել Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի կոռուպցիոն բացահայտումներին, որից հետո միայն այդ կապակցությամբ հարցեր հնչեցնել:

NEWS.am-ի հետ զրույցում պատգամավորն ասել է, որ ՀՀԿ-ն ընտրություններին պատրաստվում է մասնակցել 2022 թվականին: Ինչ վերաբերում է Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանի այն հայտարարությանը, որ  ռեկտորների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ նրանք չպետք է գումարներ փոխանցեն  ՀՀԿ-ական Կարեն Ավագյանի ղեկավարման ներքո գտնվող Հայաստանի երիտասարդակն հիմնադրամին, Վահրամ Բաղդասարյանն ասել է, որ այդ հիմնադրամի հոգոբարձուների խորհրդի նախագահը վարչապետն է: «Հոգաբարձումների խորհրդի նախագահը եղել է վարչապետը, ինքն էլ՝ անդամը: Երբ որ ձեւակերպումը ճիշտ կտա, ես դրա պատասխանը կտամ: Այսօրվա նախարարը պետք է իմանա, որ դա անձի հիմնադրամ չէ»,-ասել է Վահրամ Բաղդասարյանը:

Տպել
Ամենաշատ