News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ուշ թե շուտ Արցախը պետք է մասնակցի բանակցություններին եւ այդ մասին խոսել են նույնիսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները:: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, եթե Կազանի հանդիպումը հաջողությամբ ավարտվեր, ապա Արցախն էլ պարտադիր պետք է տար իր հավանությունը փաստաթղթին եւ երեքը միասին աշխատեին խաղաղության պայմանագրի վրա:

«Ակնհայտ է, որ առանց հակամարտության հիմնական կողմի՝ Արցախի, ավելին, քանի որ սեղանի վրա դրված հարցերի մեծամասնությունը վերաբերում է Արցախին, առանց նրա մասնակցության անհնարին է դրանց լուծումը: Չմասնակցությունը պայմանավորված է Ադրբեջանի դիմադրությամբ: Մյուս կողմից համանախագահները լավ գիտեն, որ Հայաստանը չի կարող բանակցել Արցախի փոխարեն եւ այն պահից, որ հնարավոր լինի առաջընթաց արձանագրել, այդ պահից Արցախը կմասնակցի»,-հայտարարեց փոխնախարարը:

Նրա համոզմամբ, Արցախի մասնակցություն-չմասնակցությունը լակմուսի թղթի պես ցույց է տալիս, թե արդյոք Ադրբեջանը իրոք ձգտում է որեւէ առաջընթացի, թե այդ գործընթացն օգտագործում է որպես քող՝ իր ապակառուցողական քաղաքականությունը շարունակելու համար:

Շավարշ Քոչարյանը նշեց, որ 1994-ին ռազմական գործողությունների դադարեցման եռակողմ համաձայնագիրը միակ փաստաթուղթն է, որը ժողովուրդն իր վրա զգաց արդյունքը. «Դա ստեղծվեց երկկողմ բանակցություններով՝ Ստեփանակերտի եւ Բաքվի միջեւ, եւ երբ փաստաթուղթը պատրաստ էր, նոր միացավ Հայաստանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ