News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Փոխադարձության հիման վրա օտարերկրյա պետության քաղաքացիների համար ՀՀ Կառավարության կողմից կարող են սահմանվել պետական տուրքի, օրենքով սահմանված առավելագույն դրույքաչափը չգերազանցող, այլ դրույքաչափեր: Այս մասին, այսօր՝ մայիսի 22-ին, ԱԺ-ում Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին հարցը ներկայացնելիս նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Նրա խոսքով, խոսքը վերաբերում է օտար երկրներում մեր դիվանագետների հարազատների աշխատանքի հնարավորությանը:

ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը հետաքրքրվեց, թե որքան տուրք է հավաքվել, ապա նաև հարցրեց. «Այդ մեսիջներն ունեն միայն տնտեսակա՞ն, թե՞ նաև քաղաքական ենթատեքստեր»:

Ի պատասխան՝ Շավարշ Քոչարյանն ասաց՝ տնտեսական:

Միքայել Մելքումյանը նաեւ հետաքրքրվեց, թե դիվանագետների հարազատներն աշխատելու դեպքում իրենց հարկային պարտավորությունները, այդ թվում կուտակային կենսաթոշակային համակարգին փոխանցումները անում են հայաստանյա՞ն մարմիններին, թե՞ տվյալ երկրի: Ի պատասխան հարակից զեկուցող ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց, որ թեեւ այդ հարցը հանձնաժողովում չի քննարկվել, սակայն ինքը ծանոթ է նախագծին եւ գիտի, որ տվյալ դեպքում գործում են այդ երկրի օրենսդրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ