News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանում մեկնարկել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության «Երիտասարդների զարգացում» նախագիծը: ՀՀ կրթության եւ գիտության նախարարության եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության միջեւ ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացվող եռամյա այս ծրագիրն ուղղված է երիտասարդության շրջանում գործազրկության նվազեցմանը: Մինչեւ 2020-ը նախատեսվում է կյանքի եւ բիզնես հմտությունների դասընթացներով աջակցել 8000 երիտասարդի: Երեւանում կազմակերպված «Կյանքի հմտություններ» մեկօրյա դասընթացին մասնակցել է 300 երիտասարդ:

«Երիտասարդության զարգացումը մեր կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է: Խոշոր գործատու լինելով՝ բավական ամփոփ պատկերացում ունենք անձնային եւ մասնագիտական այն հմտությունների մասին, որոնք այսօր ավելի մեծ պահանջարկ ունեն հայկական աշխատանքային շուկայում: Կարծում ենք` այս ծրագիրը կնպաստի մասնակից երիտասարդների կարիերայի զարգացմանն ու մասնագիտական ներուժի դրսեւորմանը: Գրանցվածների թիվն արդեն հասել է 1900-ի եւ մենք շատ ուրախ ենք տեսնելու այդպիսի ակտիվ արձագանք թե Երեւանում, թե մարզերում բնակվող երիտասարդների կողմից, ինչն իրապես վկայում է ծրագրի արդիականության եւ անհրաժեշտության մասին», - ասաց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

«Երիտասարդների զարգացում» ծրագրի առաջին փուլում մասնակիցները փորձառու մենթորների օգնությամբ ձեռք են բերում ինքնազարգացման եւ ինքնագնահատման հմտություններ, այդ թվում՝ մասնագիտական կապերի ստեղծման, հետադարձ կապի, ուղեկցող նամակ եւ CV գրելու, գործատուին ներկայանալու հմտություններ: Ծրագրի երկրորդ փուլում մասնակիցները կսովորեն բիզնես հմտություններ՝ ժամանակի եւ նախագծերի կառավարման, հաղորդակցական, բանակցային եւ վաճառքի հմտություններ, բիզնես պլանավորում, ինչպես նաեւ ֆինանսական գրագիտություն: Բացի Երեւանից, դասընթացներն անցկացվում են նաեւ Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի եւ Սյունիքի մարզերում: Շիրակի մարզում «Կյանքի հմտությունների» առաջին դասընթացն արդեն կազմակերպվել է, մասնակցել է 128 երիտասարդ: Մարզային դասընթացների հաջորդ կանգառը Լոռին է: Մասնակիցները եւ մենթորները կարող են միանալ ծրագրին առցանց լրացնելով համապատասխանաբար https://goo.gl/oRf48T եւ  https://goo.gl/qE9X3W էլեկտրոնային հայտերը:

«Կրթության եւ գիտության նախարարությունը կարեւորում է նմանատիպ միջոցառումների անցկացումը, քանի որ չի կարող լինել որակյալ կրթություն՝ առանց բիզնեսի հետ գործակցության: Նախարարությունը նաեւ խրախուսում է այսպիսի նախաձեռնությունները, որովհետեւ կադրերին միշտ ընտրում է գործատուն: ԿԳՆ-ի դերակատարումը միայն նրանում է, որ հնարավորինս որակյալ կրթություն ապահովի, բայց կադրերի ուղղորդումը եւ վերապատրաստումն արդեն գործատուի միջոցով է իրականացվում: Տեսնում եմ՝ ինչքան են  երիտասարդները ոգեւորված, ինչն առավել քան ոգեւորիչ է նաեւ նախարարության համար»,- նշեց ՀՀ կրթության եւ գիտության նախարարության աշխատակազմի ղեկավար Նաիրի Հարությունյանը:

«Երիտասարդների զարգացում» ծրագրին գրանցումը, դասընթացների համակարգումը, ինչպես նաեւ կազմակերպչական բոլոր աշխատանքներն իրականացնում եւ համակարգում է «ԱՅ ԷՅ ԲԻ» Միջազգային բիզնես ակադեմիան:

«Ժամանակակից տնտեսական մարտահրավերների պարագայում միայն գիտելիքը բնավ բավարար չէ մասնագիտական ոլորտում հաջողության հասնելու համար։ Կյանքի հմտություններով զինված երիտասարդ մասնագետներն են հանդիսանալու Հայաստանի հանրային եւ մասնավոր հատվածի հենասյուները։ Մենթորների մասնակցությամբ իրականացվող դասընթացներն այն նոր մոտեցումներից է, որը «ԱՅ ԷՅ ԲԻ» Բիզնեսի միջազգային ակադեմիան իր ավելի քան 18 տարվա փորձի արդյունքում արձանագրել է որպես առավել արդյունավետ», - նշեց IAB Միջազգային բիզնես ակադեմիայի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Արաքսյա Մարտիրոսյանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ