News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Այսօր հայկական արվեստը հնարավորություն ունի դառնալ համաշխարհային։ Այդ մասին այսօր՝ մայիսի 22-ին հայտարարել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը, որը տինոջ հետ այցելել է Նկարիչների միությունում Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյանին նվիրված հոբելյանական ցուցահանդեսի բացմանը:

«Հարյուր տարվա անկախությունից հետո այսօր կրկին հույս ունենք, որ Հայաստանը վաղը ավելի լավ է լինելու, քան այսօր։ Եւ վաղը չէ մյուս օրն ավելի լավ է լինելու, քան վաղը։ Եւ հետեւաբար դա չի կարող չարտահայտվել նաեւ արվեստի մեջ»,- ասել է նախագահը եւ հավելել. «Հույս ունեմ, որ մյուս տարի, գալով այստեղ, կրկին այս մեծ տոնի տարեկան ցուցահանդեսին մասնակից կլինեմ, եւ այս ցուցահանդեսները կլինեն նոր բացահայտումներ»։

Ըստ նախագահի, ի տարբերություն 70-ականների, երբ մենք ապրում էինք մեր հանրապետության մշակութային կյանքով, այսօր հայկական արվեստը հնարավորություն ունի դառնալ համաշխարհային, ներգրավելով սփյուռքահայերին, միաժամանակ մեր արվեստը դուրս հանելով, ներկայացնելով աշխարհին։

Տպել
Ամենաշատ