News
Լրահոս
News
Ուրբաթ
Օգոստոս 17
Տեսնել լրահոսը

Երկար տարիներ գործում է սկզբունք, որ եթե ՀՔԾ-ում է գործը քննվել, ապա մարդը պետք է անպայման դատվի: Այս մասին, այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում «Հայաստանի Հանրապետության դատախազության 2017 թվականի գործունեության մասին» հաղորդումը քննարկելիս իր ելույթում նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Նա անդրադարձավ «Զիբիլիքսի» գործին՝ նշելով, որ էդ գործը նորմալ չի էլ քննվել. «Կանչել են ՀՀԿ շտաբի ղեկավարներին, ասել են՝ բացատրություն գրեք: Ասում են՝ էս թղթում քո անունն է գրված, դու կապ ունե՞ս, պատասխանել է՝ կապ չունեմ: Դուք փող բաժանե՞լ եք, ասել է՝ չէ, չեմ բաժանել: Նման ձեւով մարդկանցից բացատրություն են վերցրել, եւ քրեական գործը կարճվել է: Դատախազը մերժել է բողոքը եւ գործը հասել է դատարան:  Իրականում այդ գործը պետք է քննվեր հետեւյալ կերպ. պետք է մեր կողմից ներկայացված տվյալների հիման վրա մի 5 մարդու ձերբակալեիք, հետո կալանավորեիք ու տեսնեիք, էդ մարդիկ ցուցմունք տալիս են, թե ոչ: Դուք ընտրողաբար եք իրականացնում գործողություններ»,-հայտարարեց Մարուքյանը՝ հավելելով, որ ընտրությունները նոր էին ավարտվել, իրավապահներին էլ կարծել են՝ դե ընտրություններն ավարտվել են, «կարանք կարճենք գնա»:

Մարուքյանն անդրադարձավ նաեւ կոռուպցիոն գործերին. «Այսօր «Վարդաշեն» ՔԿՀ-ում կոռուպցիոն գործերով գտնվում են մարդիկ, որոնց վերաբերյալ գործերը դատարանները չեն կարողանում ավարտիօն հասցնել, որովհետեւ ապացուցողական բազան թույլ է, մի մարդու ցուցմունքով կալանավորել են մարդկանց: Ով ում վրա ցուցմունք տվեց, տանում են, դա բնավ արդարության վերականգնմանը չի օգնում: Ասում են, այ ախպեր ջան, ես կապ չունեմ, բայց ցուցմունք է տվել, ուրիշ ապացույց չկա»:

Նրա խոսքով, երկար տարիներ գործում է սկզբունք, որ եթե ՀՔԾ-ում է գործը քննվել, ապա մարդը պետք է անպայման դատվի. «ՀՔԾ-ն ա քննել, ձեւ չկա, դու պիտի դատվես: Նույնը վերաբերում է ԱԱԾ-ի քննած գործերին: Իրավիճակ է փոխվել, փոխե՛ք էդ պրակտիկան: Մեկ այլ պրակտիկա էլ կա, կալանքը այլ փախանման միջոցով փոխվում է նրանց նկատմամբ, որոնք ընդունել են մեղքը: Ով չի ընդունել, նրանք մնացել են կալանքի տակ: Այսինքն կարո՞ղ եմ ենթադրել, որ ասում են՝ դու գրի, որ դու ես արել, գրի կողքինիդ վրա, քեզ ազատ արձակենք»:

Տպել
Partner news