News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչությունում հարուցվել է քրեական գործ՝  ընկերության կողմից առանձնապես խոշոր չափերով շահութահարկը եւ ԱԱՀ-ը թաքցնելու դեպքի առթիվ:

ՀՀ կառավարությանն առընթեր ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննության բաժնում նախապատրաստված նյութերով պարզվել է, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016թ. հունիսին 2 պայմանագիր է կնքել «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի հետ «Մ1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում եւ բարելավում» ծրագրի շրջանակներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու վերաբերյալ: Մատուցած ծառայությունների դիմաց 2016թ. դեկտեմբերից մինչեւ 2017թ. հունիսն ընկած ժամանակահատվածում դուրս է գրել ընդահուրը 717.1 մլն դրամի չափով թվով 4 հարկային հաշիվ՝ ներառյալ ԱԱՀ-ն:

Պարզվել է նաեւ, որ «ՍԹ...» ՍՊ ընկերությունը 2016-2017թթ. ժամանակահատվածում ունեցել է մեկ բնապահպանի, մեկ հնեագետի, եւ երկու սոցիոլոգի հաստիքներ, որոնցից բնապահպանի եւ սոցիոլոգի հաստիքներ ունի նաեւ «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղը:

Բացի այդ, «ՍԹ...» ՍՊԸ-ն իր հերթին 2016-2018թթ. ընկած ժամանակահատվածում խորհրդատվական ծառայություններ է ստացել «Գ... Քոնսալթինգ» ՍՊԸ-ից, իսկ 2017-2018թթ. ժամանակահատվածում՝ նաեւ «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ից, որոնք հանդիսացել են շրջանառության հարկ վճարողներ: Վերջիններիս ներկայացրած շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված շրջանառություններն ամբողջությամբ ձեւավորվել են «ՍԹ...» ՍՊԸ անվամբ դուրս գրված հաշվարկային փաստաթղթերում արտացոլված շրջանառությունից: Բացի այդ, «Գ... Քոնսալթինգ» եւ «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ները, ունենալով մեկական վարձու աշխատողներ՝ 86.300 եւ 86.900 դրամ միջին աշխատավարձով, մատուցել են համապատասխանաբար 82.000.000 եւ 46.000.000 դրամի խորհրդատվական ծառայություններ, որի պայմաններում ընկերությունների շահութաբերությունը կազմել է շուրջ 98% եւ 97%:

Պարզվել է նաեւ, որ «ՍԹ...», «Գ... Քոնսալթինգ» եւ «Էմ-Էս Ք...» ՍՊԸ-ների հաշվապահական հաշվառումն իրականացվում է մեկ՝ «Է. Է. Բ. ՍԵՆԹԵՐ» ՍՊԸ-ի կողմից:

Վերոնշյալը հիմնավոր կասկած է առաջացրել, որ «ՍԹ...» ՍՊԸ կողմից «Ս... Քորփորեյշն» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի անվամբ թվով 4 հարկային հաշիվները դուրս են գրվել առանց ծառայություններ մատուցելու եւ հանդիսանում են «անապրանք» փաստաթղթեր:

2018թ. մայիսի 10-ին ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակիցների կողմից վերլուծվել են «Ս...Քորփորեյշն» ՍՊԸ-ի հայաստանյան մասնաճյուղի եւ «ՍԹ...» ՍՊԸ միջեւ կատարված գործարքները, ըստ որի արդյունքների խորհրդատվական ծառայությունների դիմաց ստացված թվով 4 հարկային հաշիվներն «անապրանք» հանդիսանալու պարագայում «Ս... Քորփորեյշն» ՍՊ ընկերության հայաստանյան մասնաճյուղի կողմից պետական բյուջե լրացուցիչ վճարման ենթակա պարտավորությունները կազմում են 59.100.000 դրամ շահութահարկ եւ 119.500.000 դրամ ավելացված արժեքի հարկ:

Ելնելով այն հանգամանքից, որ նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռք բերված տվյալներում առերեւույթ առկա է առանձնապես խոշոր չափերով հարկերի վճարումից խուսափելու  հանցագործության հատկանիշներ՝  ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ