News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինֆորմացիոն տեխնոլոգիաներն ընդլայնում են հնարավորինի սահմանները եւ սահմանափակում են անհնարինի սահմանները, ուստի ԻՏ ոլորտի զարգացումը Հայաստանի ներկայիս կառավարության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ)  18-րդ համաժողովի բացման ժամանակ իր ողջույնի խոսքում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ֆորումը մեկնարկել է Երեւանում մարտի 23-ին, եւ դրանում մասնակցում են ոչ միայն ԻՏՁՄ անդամ կազմակերպությունները եւ ԻՏ ոլորտի առաջատար ընկերություններ, ըայլեւ մի շարք կրթական հաստատությունների ղեկավարներ, ինչպես նաեւ՝ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Ֆորումի մասնակիցները կներկայացնեն ԻՏՁՄ-ի՝ 2017-2021թվականների ռազմավարություն, որը, ըստ կառույցի նախագահ Ալեքսանդ Եսայանի, ներառում է նաեւ ռազմական արդյունաբերությանը, կրթույանը եւ մի շարք այլ հարցերին վերաբերող մի քանի ստորաբաժանում, կրթությունը եւ շատ այլ հարցեր: Հատուկ ուշադրություն կդարձվի հարցին Why Armenia?՝ «Ինչու՞ Հայաստանը», ինչո՞վ է այս փոքր երկիրը կարող հետաքրքրել խոշոր միջազգային ԻՏ ընկերություններին եւ ինչու է այս ոլորտի զարգացումն այստեղ կարեւոր ու խոստումնալից:

Համաժողովի ընթացքում նախատեսվում է հուշագիր ստորագրել ԻՏՁՄ-ի եւ Բիզնեսի հայ-բրիտանական պալատի միջեւ, ըստ որի կողմերը կսկսեն համագործակցել երկրում ինֆորմացիոն տեխնոլոգիաների զարգացման, արհեստական ​​ինտելեկտի ստեղծման, հայ եւ բրիտանական կազմակերպությունների միջեւ կապերի ամրապնդման ոլորտներում:

Համաժողովի վերջում նախատեսված են նաեւ ԻՏՁՄ-ի ղեկավարի եւ վարչության անդամների ամենամյա ընտրությունները:

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ