News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Նախագահ Դոնալդ Թրամփը խախտում է Սահմանադրության առաջին լրացումը` Twitter-ում քննադատներին արգելափակելով:  Այս որոշումը կայացվել է Նյու Յորքի դաշնային դատավոր Նաոմի Ռայս Բուխվալդի կողմից, հաղորդում է Reuters-ը:

Որոշման մեջ նշվում է, որ ոչ մի պետական պաշտոնյա, այդ թվում` նախագահը, չի կարող օրենքից վեր լինել:

Գործը դատարանում էր հայտնվել անցյալ տարվա հուլիսին, երբ Թրամփի  հասցեին քննադատությունից հետո Կոլումբիայի համալսարանի «Առաջին լրացման ասպետների ինստիտուտը» եւ 7 մարդ արգելափակվել էին նախագահի կողմից:

Լսումից հետո դատավորը ենթադրել էր, որ Թրամփը կարող է անտեսել, այլ ոչ թե արգելափակել իր որոշ քննադատներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ